կարևոր
535 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-01 12:15

ԱՀ ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ 11 հաղորդում է ստացվել

ԱՀ ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ 11 հաղորդում է ստացվել

Արցախի ոստիկանությունը երեկ 11 հաղորդում է ստացել նախագահական և խորհրդարանական ընտրություններում խախտումների վերաբերյալ:

Ըստ Արցախի ոստիկանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության, հաղորդումներ են ստացվել Ստեփանակերտի 4, Մարտակերտի շրջանի 2, Մարտունու շրջանի և Շուշի քաղաքի 1-ական ընտրատեղամասերում ընտրողների կողմից իրենց քվեարթիկների լուսանկարման կամ լուսանկարման փորձերի, Մարտունու շրջանի ընտրատեղամասերից մեկում քվեախցիկում միաժամանակ երկու անձի գտնվելու մասին:

Հաղորդում է ստացվել նաև Շուշիի թիվ 7/1 ընտրատեղամասում LuysPress.am տեղեկատվական վերլուծական կենտրոնի լրագրողի նկատմամբ որոշ անձանց դրսևորած ակնհայտ ագրեսիվ կեցվածքի, բռնություն կիրառելու, լրագրողին հարվածելու և նրա աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ:

Ոստիկանության համապատասխան բաժինները ստուգում են խախտումների մասին ահազանգերը: