05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կառավարության գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության ապահովման նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ մշակել է http://e-rights.am/ հարթակը։
Հարթակը հնարավորություն է ընձեռում․
- առցանց ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանը և դրանից բխող գործողությունների ծրագրին,
- միջոցառումների իրականացման ընթացքին,
- հրապարակել պետական մարմինների կողմից ներկայացված հաշվետվությունները,
- ներկայացնել մեկնաբանություններ միջոցառումների վերաբերյալ: