կարևոր
11048 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-01 10:47

Արցախում նախագահական ընտրություններում առաջատարն Արայիկ Հարությունյանն է

Արցախում նախագահական ընտրություններում առաջատարն Արայիկ Հարությունյանն է

Ըստ տեղամասերի ձայների հաշվարկի, առաջատարն է՝ նախագահի թեկանածու Արայիկ Հարությունյանը, երկրորդում՝ Մասիս Մայիլյանը եւ եռյակը եզրակափակում է Վիտալի Բալասանյանը:

Նախնական տեղեկություններով՝ Արայիկ Հարությունյանին առաջին փուլով անցնելու համար չի բավականացրել շուրջ 300 ձայն։ Բայց արդյունքները դեռ վերջնական չեն հրապարկվել։ Արցախցիների ընտրել են նաեւ խորհրդարանի նոր կազմը:

Ազգային ժողով են անցել «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» դաշինքը, «Միասնական հայրենիք», «Արդարություն», Արցախի ժողովրդավարական կուսկացություններն ու Հայ Յեղափոխական Դաշնակցությունը։

Հատկանշական է, որ նախագահական ընտրապայքարում երկրորդ տեղը զբաղեցնող Մասիս Մայիլյանի ոչ պաշտոնապես առաջնորդած «Նոր Արցախ» դաշինքը խորհրդարանական ընտրություններում չի հաղթահարել անցողի շեմը եւ ներկայացված չի լինելու ԱՀ Ազգային ժողովում։