կարևոր
2157 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-01 10:24

Բժշկական սարքավորումներ տեղափոխող ռուսական ինքնաթիռը մեկնել է ԱՄՆ. ՏԱՍՍ

Բժշկական սարքավորումներ տեղափոխող ռուսական ինքնաթիռը մեկնել է ԱՄՆ. ՏԱՍՍ

Կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացի շրջանակում բժշկական սարքավորումներ, պարագաներ տեղափոխող ռուսական ինքնաթիռը մեկնել է ԱՄՆ:

ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ  ինքնաթիռով ԱՄՆ են ուղարկվում նաև բժշկական դիմակներ:

Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը տեղեկացրել էր, որ ինքնաթիռի ժամանմանը սպասում են ապրիլի 1-ին: Իշխանությունները մտադիր են անմիջապես գործի մեջ դնել բոլոր անհրաժեշտ սարքավորումները, որոնք կանցնեն համապատասխան ստուգում:

ԱՄՆ-ին օգնություն տրամադրելու մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նաագահ Դոնալդ Թրամփը պայմանավորվել են մարտի 30-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։