կարևոր
1928 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-31 23:27

Պարետատունը պարզաբանել է մարզահամերգային համալիրը մեկուսացման վայրի վերածելու նպատակը

Պարետատունը պարզաբանել է մարզահամերգային համալիրը մեկուսացման վայրի վերածելու նպատակը

Պարետատունը դիտարկում է կորոնավիրուսով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և սցենարներից յուրաքանչյուրի համար պատրաստում համապատասխան արձագանքի մեխանիզմներ։ 

Ինչպես հաղորդում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից, առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել մեր համաքաղաքացիների մեկուսացման համար, եթե նման անհրաժեշտություն կառաջանա։ Վայրերից մեկն է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը:

Ցանկանում ենք շեշտել, որ համալիրը այս նպատակով օգտագործելու անհրաժեշտություն կարող է և չառաջանալ։

Հիշեցնենք, որ համացանցում լուսանկարներ են հայտնվել, որտեղ երևում է, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ճեմասրահը կահավորվել է մահճակալներով։