284 դիտում, 2020.03.31 23:55

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում ապրիլի 1-ի գիշերն առանձին շրջաններում, ապրիլի 1-ի ցերեկը, շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում ապրիլի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 14-17 մ/վ արագությամբ։ Գիշերը կդիտվի +8, ցերեկը՝ +15, երեկոյան՝ +12 աստիճան տաքություն։

կիսվել նյութով -