Ըստ համացանցում տարածված լուսանկարների՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ճեմասրահը կահավորվել է մահճակալներով՝ կորնավիրուսով հնարավոր վարակակիրներին կամ մեկուսացված այլ քաղաքացիներին տեղավորելու համար։
Այս մասին տեղեկություններն արդեն մի քանի օր է շրջանառվում էին։
Վերջին տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 532-ի: Մեկուսացումից դուրս է եկել ևս 150 քաղաքացի: