Վերջին շրջանում Հայաստանում նկատվում է համացանցի միջոցով տարբեր խարդախությունների կամ հափշտակությունների աճ։ Թիրախները հիմնականում ընտրվում են սոցիալական ցանցերից՝ մասնավորապես ֆեյսբուքից՝ օնլայն խաղարկությունների կազմակերպման միջոցով։ Այս եղանակով հափշտակություններ կատարողները սովորաբար օգտագործում են հայտնի մարդկանց անուններ և լուսանկարներ։ Արդեն իսկ գրել ենք Հենրիխ Մխիթարյանի, Քիմ Քարդաշյանի, Սիրուշոյի, Սերժ Թանկյանի և այլոց անվան նմանությամբ ստեղծված կեղծ էջերի մասին։
Ինչպես տեղեկացնում է Infocheck.am-ը, այս անգամ կեղծարարներն օգտագործել են հայ դերասան Արմեն Ջիգարխանյանի լուսանկարը, ու անվան նմանությամբ ստեղծել Armen DzikWhyuilhmfkrin էջը։
Գրառման մեջ Արմեն Ջիգարխանյանի անունից հանդես եկող էջը նշում է, թե փնտրում է 1500 մարդու՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից և այլ տարածքներից, և կոչ անում մեկնաբանություններ թողնել գրառման տակ։ Այդ գործողությունից հետո օգտատերերը ստանում են անձնական հաղորդագրություններ՝ կոչով՝ տարածել հոդվածը 5-10 խմբերում։ Այնուհետև ևս մեկ նամակ՝ հղման տեսքով, որտեղ մարդիկ պետք է գրանցեն իրենց անձնական տվյալները, այնուհետև՝ բանկային քարտի տվյալները՝ հետագայում գումար ստանալու համար։ Կարճ ժամանակ անց խաբեբաները յուրացնում են բանկային քարտում առկա գումարը։
ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ կիբերհանցագործության դեմ պայքարում մասնագիտացված ծառայողներին հաջողվել է արգելափակել նմանօրինակ մի քանի էջեր և քայլեր ձեռնարկել դրանց տերերի ինքնությունը բացահայտելու ուղղությամբ։ Այս գործով երկու քաղաքացիներ արդեն իսկ տուժող են ճանաչվել։
Անկախ իրազեկման միջոցառումներից՝ այս գրառումները շարունակում են մոլորեցնել և թիրախավորել հազարավոր օգտատերերի, այդ պատճառով կարևոր է հիշել մի քանի պարզ կանոններ, որոնք կօգնեն խուսափել նմանօրինակ խարդախություններից.