280 դիտում, 2020.03.31 21:54

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց կոնտակտավորներին գտնելու համար հեռախոսազանգերը ֆիքսելու նախագծին

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց կոնտակտավորներին գտնելու համար հեռախոսազանգերը ֆիքսելու նախագծին

ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին, որով նախատեսվում է Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով ֆիքսել նրանց հեռախոսազանգերը։

Օրենքի նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է մարտի 31-ին, 69 կողմ և 1 ձեռնպահ ձայներով։

Խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները ներկա չէին մարտի 31–ին, ժամը 17:30–ին մեկնարկած ԱԺ արտահերթ նիստին։

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 532 է: Արձանագրվել է մահվան 3 դեպք։  

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը, որը երկարաձգվել է ևս 10 օրով։

կիսվել նյութով -