կարևոր
2183 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-31 21:32

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է կառավարության աջակցության ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է կառավարության աջակցության ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի նախաձեռնությամբ մարտի 31-ին կազմակերպվել է ՀՀ պարետատան, առողջապահության և արտաքին գործերի նախարարությունների, Հայաստանի զարգացման գործընկերներ՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունների, զարգացման գործակալությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ տեսակոնֆերանս:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից, տեսակապի միջոցով կազմակերպված քննարկման ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է կառավարության կողմից նախաձեռնված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները և առաջարկել միավորել ջանքերը դրանք ավելի արդյունավետ և թիրախային դարձնելու համար:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը ներկայացրել է միջազգային գործընկերների աշխատանքների համակարգման գործընթացը և ընդգծել իրենց պատրաստակամությունը շարունակելու աջակցել ՀՀ կառավարության ջանքերին՝ ուղղված կորոնավիրուսային հիվանդության տարածմանը:

Քննարկման ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը գործընկերներին ներկայացրել է կառավարության կողմից իրականացնող հակահամաճարակային միջոցառումները:

Միջազգային մի շարք գործընկերներ ներկայացրել են առկա իրավիճակում իրենց կազմակերպությունների արագ արձագանքնման աջակցության գործիքակազմն ու հնարավորությունները:

Ամփոփելով հանդիպումը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անձամբ իր և կառավարության անունից շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին այս կարևոր փուլում Հայաստանի կողքին լինելու համար: