648 դիտում, 2020.03.31 21:34

ԱԻՆ փրկարար ծառայության բուժապահովման մեքենաները 21 երթ են իրականացրել

ԱԻՆ փրկարար ծառայության բուժապահովման մեքենաները 21 երթ են իրականացրել

Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության շտապօգնության մեքենաները մարտի 13-ից 21 երթ են իրականացրել. մեկուսացման վայրեր են տեղափոխվել կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հետ շփումներ ունեցած անձինք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության շտապօգնության վարորդները վերջին օրերին տուն չեն գնում, Բժշկական ապահովման վարչությունում հանգստի պայմաններ են ստեղծվել:

Մասնագիտական 4 խումբ բերված է պատրաստվածության բարձր աստիճանի: ԱԻՆ-ը սերտորեն գործակցում է Առողջապահության նախարարության հետ: Մարտի 13-ից մինչ օրս բուժապահովման մեքենաները 21 երթ են իրականացրել: Մեկուսացման վայրեր են տեղափոխվել կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հետ շփումներ ունեցած անձինք:

Մարտի 31-ին, ԱԻՆ ավտոբուսներով Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանից իրենց բնակավայրեր են տեղափոխվել այն քաղաքացիները, որոնք մեկուսացման մեջ էին գտնվում: Նրանց թեստերի պատասխանները բացասական են, կորոնավիրուս չի հայտնաբերվել:

ԱԻՆ-ի մասնագետները շարունակում են հանձնարարականներն իրականացնել հավուր պատշաճի՝ գիտակցելով իրենց դերն ու կարևորելով քաղաքացիների անվտանգության հարցը»,- ասվում է հաղորդագրությունում:

կիսվել նյութով -