860 դիտում, 2020.03.31 21:21

Կորոնավիրուսով վարակված ևս մի քաղաքացի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք․ Ալինա Նիկողոսյան

Կորոնավիրուսով վարակված ևս մի քաղաքացի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք․ Ալինա Նիկողոսյան

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ևս մի քաղաքացի այսօր Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Ցանկանում ենք նշել, որ բժիշկները պացիենտների վիճակը կայունացնելու համար արել են ամեն ինչ, այդ թվում` սրտանոթային քրոնիկ հիվանդություններով, նախկինում մասնահատված թոքով և ուղեկցող այլ առողջական խնդիրներով քաղաքացիներին դուրս են բերել ծանր վիճակից:

Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր ռեանիմատոլոգներին և ինֆեկցիոնիստներին:

կիսվել նյութով -