Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկատվական շտաբին փոխանցել են, որ հանրապետության բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ չկան:
«Տեղեկատվական շտաբը կոչ է անում կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, հետևել Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով տարածվող պաշտոնական լրահոսին»: