2-րդ զորամիավորման տանկային ստորաբաժանումներից մեկում մարտի 30-ին անցկացվել են մեքենավարման և հրաձգության գործնական պարապմունքներ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նման վարժանքները նպաստում են տանկիստների մասնագիտական հմտությունների կատարելագործմանն ու սպառազինության մարտավարական-տեխնիկական բնութագրերի լիարժեք տիրապետմանը: