01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանայի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 1-ին, ժամը 18:00-ին Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող «Էրեբունի» սգո սրահում:
Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Արիանա Կաոիլին մարտի 15-ին` ժամը 00:02-ին, իր վարած «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում բախվել էր բետոնե հենասյանը: Նա ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Նա հիվանդանոցում էր, որտեղ էլ մարտի 30-ին մահացավ։