632 դիտում, 2020.03.31 20:06

Ոստիկանության քաղաքացիներին սպասարկող և ԱՎՎ ստորաբաժանումները ևս 10 օր չեն գործի

Ոստիկանության քաղաքացիներին սպասարկող և ԱՎՎ ստորաբաժանումները ևս 10 օր չեն գործի

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումները 10 օրով երկարաձգելով պայմանավորված՝ նշված ժամանակահատվածում  ՀՀ ոստիկանությունը դադարեցնում է զենքի շրջանառության հետ կապված թույլտվություններ, զենքի առևտրի և արտադրության լիցենզիա, ինչպես և այլ լիցենզիաներ տրամադրող ՀՀ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումների՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Նույն ժամանակահատվածում դադարեցվելու է նաև անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումների՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը։

Անհետաձգելի անհրաժեշտության դեպքերում քաղաքացիները կարող են զանգել անձնագրային և վիզաների վարչության «Թեժ գիծ» ծառայության +374 10 37-02-64, +374 11 37-02-68 հեռախոսահամարներին կամ թողնել հաղորդագրություն [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:

կիսվել նյութով -