Գիշերային պայմաններում գործելու հմտությունները ստուգելու նպատակով մարտի 30-ին 1-ին զորամիավորման N զորամասի զինծառայողների հետ անցկացվել է մասնագիտական պարապմունք:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անձնակազմը հաջողությամբ կատարել է առաջադրված խնդիրները և ցուցաբերել բարձր պատրաստվածություն։