428 դիտում, 2020.03.31 19:10

Լևոն Արոնյանը 6-րդն է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

Լևոն Արոնյանը 6-րդն է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում:

ՖԻԴԵ-ի ապրիլ ամսվա վարկանիշային աղյուսակում Արոնյանը 6-րդն է, ինչպես անցած ամիս: Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը 54-րդ, Կարեն Գրիգորյանը 71-րդ, Հրանտ Մելքումյանը 74-րդ, Սերգեյ Մովսեսյանը 99-րդ տեղերում են:

Դասակարգման աղյուսակի առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

կիսվել նյութով -