կարևոր
1071 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-31 19:07

Հրդեհ՝ Անդրանիկ Մանուկյան փողոցի տներից մեկում

Հրդեհ՝ Անդրանիկ Մանուկյան փողոցի տներից մեկում

Մարտի 31-ին, ժամը 14:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Անդրանիկ Մանուկյան փողոցի տներից մեկում:

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:55-ին, մարվել՝ 15:04-ին:

Ամբողջությամբ այրվել է տան կիսանկուղային հյուրասենյակը (30 քմ)` գույքով: