590 դիտում, 2020.03.31 19:02

ՃՈ-ն 10 օրով երկարաձգել է հաշվառման-քննական ստորաբաժանումների գործունեության դադարեցումը

ՃՈ-ն 10 օրով երկարաձգել է հաշվառման-քննական ստորաբաժանումների գործունեության դադարեցումը

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների 10 օրով երկարաձգմամբ պայմանավորված՝ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը նույնպես նշված ժամանակահատվածում դադարեցվում է: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով որոշումները քաղաքացիները կարող են բողոքարկել կամ դրանցով նշանակված տուգանքների վճարումը տարաժամկետել առցանց։

Դիմումը կարող եք ուղարկել e-request.am կայքի միջոցով, տուգանքների վճարումը տարաժամկետելը հնարավոր է նաև Roadpolice.am կայքով։

Դիմումը կարող եք ուղարկել նաև [email protected] էլեկտրոնային հասցեին։

Գործում է նաև ճանապարհային ոստիկանության «Թեժ գիծ» ծառայության 1-77 հեռախոսահամարը»,- ասվում է հաղորդագրությունում։

կիսվել նյութով -