12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց չհերձել՝ կանխելով վարակի տարածումը։ Նախագիծն Ազգային ժողովում ներկայացրեց Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը։
«Նախագծով առաջարկվում է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների հետևանքով մահվան դեպքերում պարտադիր հերձում իրականացնելու դեպքերից նախատեսել բացառություն` կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում, կանխելով հերձման արդյունքում վարակի հնարավոր տարածումը, ելնելով բնակչության կենսաանվտանգության ապահովման առաջնահերթությունից»,- ասաց նախարարի տեղակալը։
Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն` 69 կողմ ձայնով։
«Բարագավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չէին մասնակցում հրավիրված արտահերթ նիստին։