522 դիտում, 2020.03.31 18:47

ՀՀ ԱԽ քարտուղարի մամուլի խոսնակ Արեգ Քոչինյանն աշխատանքից ազատման դիմում է գրել

ՀՀ ԱԽ քարտուղարի մամուլի խոսնակ Արեգ Քոչինյանն աշխատանքից ազատման դիմում է գրել

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Արեգ Քոչինյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին Քոչինյանը հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ:

«Կարճատև դադար է պետք Թեկնածուական աշխատանքովս զբաղվելու համար։

Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր գործընկերներիս, լրագրողներին, հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի աշխատակիցներին, Hex Divison ընկերությանը՝ արդյունավետ համագործակցության և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ ընձեռված հնարավորության և համատեղ աշխատանքի համար։

Ապագայում ևս իմ աշխատանքային գործունեության և ձեռնարկումների մեջ նշանաբան եմ ունենալու հայաստանակենտրոնությունն ու հանրային շահը։

Առողջություն և աշխատանքային հաջողություններ բոլորիս»,- գրել է Արեգ Քոչինյանը։

կիսվել նյութով -