308 դիտում, 2020.03.31 17:56

ԱԺ արտահերթ նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով.չորս ժամվա ընթացքում քվորում ապահովելու պարագայում արտահերթ նիստը կկայանա

ԱԺ արտահերթ նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով.չորս ժամվա ընթացքում քվորում ապահովելու պարագայում արտահերթ նիստը կկայանա

ՀՀ Ազգային ժողովը կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ կգումարի։ Այս մասին Ազգային ժողովում հայտնեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը։

«Կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով»,– ասաց Միրզոյանը։

Մարտի 31–ին, ժամը 17:00–ին հրավիրված արտահերթ նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով, սակայն Արարատ Միրզոյանը հայտնեց, որ չորս ժամվա ընթացքում քվորում ապահովելու պարագայում արտահերթ նիստը կկայանա։ ԱԺ նախագահը պատգամավորներին հորդորեց չլքել նիստերի դահլիճը։

Օրակարգում ընդգրկված է երկու հարց։ Պատգամավորներին առաջին և երկրորդ ընթերցմամբ կներկայացվի «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստան Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանականները կքննարկեն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

կիսվել նյութով -