20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
ՀՀ Ազգային ժողովը կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ կգումարի։ Այս մասին Ազգային ժողովում հայտնեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը։
«Կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով»,– ասաց Միրզոյանը։
Մարտի 31–ին, ժամը 17:00–ին հրավիրված արտահերթ նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով, սակայն Արարատ Միրզոյանը հայտնեց, որ չորս ժամվա ընթացքում քվորում ապահովելու պարագայում արտահերթ նիստը կկայանա։ ԱԺ նախագահը պատգամավորներին հորդորեց չլքել նիստերի դահլիճը։
Օրակարգում ընդգրկված է երկու հարց։ Պատգամավորներին առաջին և երկրորդ ընթերցմամբ կներկայացվի «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստան Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանականները կքննարկեն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։