804 դիտում, 2020.03.31 17:40

ՀՀ ԱՆ-ը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն ըստ Երևանի և մարզերի

ՀՀ ԱՆ-ը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն ըստ Երևանի և մարզերի

Ներկայացնում ենք Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն ըստ Երևանի և մարզերի: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ԱՆ-ը:

«Պետք է նշել, որ 532 դեպքից այս պահին ճշգրիտ է 502 քաղաքացու բնակության վայրը:

Մնացած 30 պացիենտի բնակության վայրը պարզվում է, քանի որ վերջիններիս փաստացի և անձնագրում հաշվառված տվյալների մեջ կա անհամապատասխանություն:

Հավելենք, որ նշված վիճակագրությունը չի կապվում համաճարակաբանական գործողությունների հետ և հաստատված յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվել է մասնագետների կողմից: Տվյալները լիովին հստակեցնելուց հետո կհրապարակվի նաև քարտեզը։

Երևան` 219, Արագածոտն` 10, Արարատ` 113, Արմավիր` 51, Լոռի` 4, Կոտայք` 88, Շիրակ` 6, Սյունիք` 8, Վայոց ձոր` 1, Տավուշ` 2»:

կիսվել նյութով -