452 դիտում, 2020.03.31 17:25

Հայ կամավորներն օգնում են ծերերին դիմակայել կորոնավիրուսի պանդեմիային

Հայ կամավորներն օգնում են ծերերին դիմակայել կորոնավիրուսի պանդեմիային

Մի շարք հայաստանյան բարեգործական կազմակերպություններ և կամավորներ միացել են միջազգային «Մենք միասին ենք» նախագծին, որի նպատակն է մարդկությանը վրա հասած կորոնավիրուսի պանդեմիային դիմակայելը։ Այս մասին Yerkirmedia.am-ին հայտնում է «Մենք միասին ենք» ծրագրի հայաստանյան խումբը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրությունը ցույց է տալիս, որ հիվանդությունից մահացությունն աճում է ախտահարվածների տարիքի հետ միասին։ 65 տարեկանից անց հիվանդների մոտ այս ցուցանիշը կազմում է մինչև 15%:

«Waldheim International GmbH» գերմանական ընկերությունը գործընկերների հետ միասին գործարկել է «Wir sind zusammen» («Մենք միասին ենք») գլոբալ տեղեկատվական-կամավորական ինտերնետ-հարթակը, որն ուղղված է COVID-19 պանդեմիայի պայմաններում ծերերին օգնություն տրամադրելուն։

Նախագծի՝ https://wirzum.com/ կայքի միջոցով ծեր մարդիկ Գերմանիայում, Շվեյցարիայում, Հունաստանում, Կիպրոսում, Հայաստանում, Չեխիայում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում կարող են դիմել օգնության համար, իսկ կամավոր օգնականները կարող են այդ օգնությունը նրանց առաջարկել և ապահովել։

Դրանից բացի, կայքում առցանց ռեժիմով ակտուալիզացվում են COVID-19-ի վերաբերյալ տեղեկությունները, օգնության կազմակերպված ձևերի, կամավորական և բարեգործական կազմակերպությունների, զանազան թեժ գծերի հեռախոսահամարները, ինչպես նաև իրավիճակին առնչվող այլ տեղեկություններ։

«Waldheim International GmbH»-ը գորմանական ընկերություն է, որի շտաբ-գրասենյակը գտնվում է Մյունխենում։ Նրա հիմնական գործունեությունն է ծեր մարդկանց՝ ծերանոցներում տեղավորելը, ինչպես նաև ծերանոցների հետ կապված զանազան ծառայությունների մատուցումը։

 

կիսվել նյութով -