կարևոր
2220 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-31 17:09

Հայաստանում կորոնավիրուսով վարակված 90 անձ թոքաբորբ ունի, նրանցից 30-ի վիճակը ծանր է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսով վարակված 90 անձ թոքաբորբ ունի, նրանցից 30-ի վիճակը ծանր է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 90-ն ունի թոքաբորբ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ նրանցից 30-ը ծանր վիճակում են: Վարակվածներից 424-ը ջերմություն չունեն։

Վարչապետն իր խոսքում նաև նշեց, որ  ստիպված են առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները։ Նման որոշման գալը պայմանավորված է կորոնավիրուսի հաստատված դեպքերով: