382 դիտում, 2020.03.31 16:56

Սահմանափակումներն ավելի են խստացվելու. կիրառվելու են տարբեր տույժեր ու տուգանքներ. Տիգրան Ավինյան

Սահմանափակումներն ավելի են խստացվելու. կիրառվելու են տարբեր տույժեր ու տուգանքներ. Տիգրան Ավինյան

Եթե կառավարությունը որևէ սահմանափակում չձեռնարկեր, մարտի մեկից հետո 75-ից 80 օրվա ընթացքում ՀՀ բնակչության մոտ 89 տոկոսը կլիներ վարակված: Այս մասին մարտի 31-ի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

Անդրադառնալով վարչական տուգանքների մասին հարցին Ավինյանը շեշտեց, որ դրանք ինքնանպատակ չեն և անհատական կարգով լուծումներ են տրվելու յուրաքանյուր իրավախախտմանը:

Ավինյանը նշեց, որ իրենց նպատակն է ավելացնել թեստավորման քանակն ու նվազեցնել սահմանափակումները.

«Մենք մարդկանց տեղաշարժման սահմանափակումների նոր խստացում ենք նախատեսում, մասնավորապես մարդն տնտեսվարողից կամ հանրային մարմնից պետք է ներկայացնի թուղթ իր աշխատանքի գնալու վերաբերյալ»:

Պարետը հույս հայտնեց որ ապրիլի կեսերին, մայիսի սկզբին Հայաստանը կվերադառնա բնականոն կյանքին:

Հիշեցնենք՝ մարտի 30-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության 50 նոր դեպք է արձանագրվել, կորոնավիրուսով վարկվածների ընդհանուր թիվը հասել է 532-ի:

կիսվել նյութով -