Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի խոսքով` ՊԲ հատվածում սահմանային իրավիճակը վերահսկելի է։ Հարությունյանն այս մասին ասել է մարտի 31–ին, լրագրողների հետ զրույցում։
«Պաշտպանության բանակի հատվածում սահմանային իրավիճակը վերահսկելի է։ Այսօր ամեն ինչ արվում է զգոնությունն էլ ավելի բարձրացնելու համար, որպեսզի սադրանքներից զերծ մնանք»,– նշել է Հարությունյանը։