կարևոր
1500 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-31 16:35

ՊԲ հատվածում սահմանային իրավիճակը վերահսկելի է. Ջալալ Հարությունյան

ՊԲ հատվածում սահմանային իրավիճակը վերահսկելի է. Ջալալ Հարությունյան

Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի խոսքով` ՊԲ հատվածում սահմանային իրավիճակը վերահսկելի է։ Հարությունյանն այս մասին ասել է մարտի 31–ին, լրագրողների հետ զրույցում։

«Պաշտպանության բանակի հատվածում սահմանային իրավիճակը վերահսկելի է։ Այսօր ամեն ինչ արվում է զգոնությունն էլ ավելի բարձրացնելու համար, որպեսզի սադրանքներից զերծ մնանք»,– նշել է Հարությունյանը։