298 դիտում, 2020.03.31 15:20

Բակո Սահակյանը ներկայացրեց Արցախի համապետական ընտրությունները չհետաձգելու պատճառը

Բակո Սահակյանը ներկայացրեց Արցախի համապետական ընտրությունները չհետաձգելու պատճառը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ներկայացրեց Արցախի համապետական ընտրությունները չհետաձգելու պատճառը։ Մարտի 31-ին լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով այն դիտարկումներին, թե ընտրությունը պետք էր հետաձգել` կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար, նախագահը նշել է.

«Բացառվում է, որ մենք դիմենք այնպիսի որոշումների և գործողությունների, որի հետևանքով վտանգվի Արցախի Հանրապետության քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունը։ Քննարկումների արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ ունենք բոլոր նախադրյալները` Սահմանադրության պահանջների համապատասխան այս ընտրությունները կազմակերպելու և անցկացնելու համար։ Այս պահի դրությամբ Արցախում չի գրանցվել կորոնավիրուսի վարակման դեպք։ Մենք մշտադիտարկում ենք անցկացնում։ Այդ որոշումը եղել է գիտակցված և հիմնավորված»,– ասաց Սահակյանը։

կիսվել նյութով -