394 դիտում, 2020.03.31 15:07

Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար ՀՀ-ին աջակցություն կտրամադրեն ԱՄՆ-ը, Չինաստանը և ԵՄ-ն

Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար ՀՀ-ին աջակցություն կտրամադրեն ԱՄՆ-ը, Չինաստանը և ԵՄ-ն

 Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Հայաստանին օգնություն է տրամադրվելու ԱՄՆ-ի, Չինաստանի և Եվրոպական միության կողմից։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։

«ԱՄՆ-ն Հայաստանին տրամադրելու է 1.1 մլն ԱՄՆ դոլարի օգնություն։ ԵՄ-ն 140 մլն եվրո գումար է տրամադրելու արևելյան 6 գործընկերներին, որոնք բաշխվելու են երկրների միջև։ Այդ 140 միլիոնից 30 միլիոնն ԱՀԿ-ի միջոցով ուղղվելու է համապատասխան առողջապահական սարքավորումներ ձեռք բերելուն, 100 միլիոնն ուղղվելու է ՓՄՁ-ներին աջակցելուն, և 10 միլիոնը՝ ՀԿ-ներին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար։ Օրեր առաջ Զոհրաբ Մնացականյանը նամակ է ստացել Չինաստանի իր գործընկերոջից, որտեղ Չինաստանի կառարությունն իր պատրաստակամությունն է հայտնել միջոցների և հնարավորությունների սահմաններում ՀՀ-ին աջակցություն ցուցաբերելու առումով»,- հայտնեց Ադոնցը։

 

կիսվել նյութով -