կարևոր
1823 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-31 15:01

Ըստ մարզպետի՝ Չարենցավանը փակելու մասին պարետատան որոշումը «տեխնիկական սխալի սպրդման արդյունք է»

ՀՀ Կոտայքի մարզի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Մինչև ապրիլի 5-ը կարգելվի մարդկանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը Չարենցավան. պարետի նոր որոշումը տեխնիկական սխալի հետևանք էր.

«Հայտնում եմ, որ ՀՀ պարետատունն ունի իրավիճակի զարգացման ամենատարբեր սցենարների համար նախատեսված գործողությունների պլան, և մասնավորապես Չարենցավանի մասով՝ ունենք մշակված և նախանշված հստակ համալիր գործողությունների ծրագիր, որը կգործարկվի՝ ըստ անհրաժեշտության:

Խնդրում եմ ընդունել ի գիտություն՝ քիչ առաջ հրապարակված պարետատան որոշումը տեխնիկական սխալի սպրդման արդյունք էր, որի առիթով հայցում ենք ձեր ներողամտությունը:

Իրավիճակի զարգացման հետ կապված՝ հնարավոր նոր սահմանափակումների կիրարկման պարագայում, կտրվի լրացուցիչ պաշտոնական տեղեկատվություն:

Խնդրում եմ հետևել պարետատան ցուցումներին և տեղեկատվություն ստանալ բացառապես պաշտոնական տեղեկատվության աղբյուրներից:

Առո՛ղջ եղեք», - գրել է Պետրոսյանը: