406 դիտում, 2020.03.31 14:54

Արտաշատի բժշկական կենտրոնը կընդունի կորոնավիրուսով վարակված անձանց

Արտաշատի բժշկական կենտրոնը կընդունի կորոնավիրուսով վարակված անձանց

Արտաշատի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի: Այս մասին տեղեկանում ենք բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից:

«Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով պայմանավորված՝ Արտաշատի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի: Այսուհետ այստեղ կտեղափոխվեն կորոնավիրուսային հիվանդությամբ ախտորոշված պացիենտներ։ Վերջիններիս Կենտրոնում կցուցաբերվի հիվանդանոցային բուժօգնություն»,-հայտնում են ԲԿ-ից:

Սակայն կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում այս բուժհիմնարկում չի իրականացվի։

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 532-ի, արձանագրվել է մահվան 3 դեպք։  Երեսուն պացիենտ ապաքինվել է։ 

կիսվել նյութով -