կարևոր
1736 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-31 14:19

Բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի

Բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի

Մարտի 31-ին, ժամը 11:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 29/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և սանհանգույցի հատակին հայտնաբերել Ժաննա Դ.-ի (ծնված 1954 թ.) դին: