186 դիտում, 2020.03.31 13:27

ՀՀ նախագահը և նրա տիկինը ցավակցել են Լևոն Արոնյանին կնոջ մահվան կապակցությամբ

ՀՀ նախագահը և նրա տիկինը ցավակցել են Լևոն Արոնյանին կնոջ մահվան կապակցությամբ

 Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ցավակցել են Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանին` կնոջ՝ Արիանայի մահվան կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի «Ֆեյսբուք»-ի էջից։

«Սիրելի՛ Լևոն, անասելի ցավ ենք ապրում․կնոջդ՝ Արիանա Կաոիլիի կորուստն անչափելի է։ Լավ ճանաչելով թե՛ քեզ, թե՛ Արիանային, գիտեինք, որ երկուսդ էլ հանձնվող տեսակ չեք։ Եվ Արիանան մինչև վերջին պահը պայքարում էր․․․ Ես և Նունեն, վստահաբար, նաև մեր ժողովուրդը, քո կողքին ենք՝ մխիթարանքի ու վշտակցության անկեղծ խոսքերով։ Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի Արիանա։ Ամո՛ւր եղիր, սիրելի Լևոն»,- ասված է հաղորդագրությունում։

Արոնյանը կինը մարտի 15-ին` ժամը 00:02-ին, իր վարած «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցի վրա բախվել էր բետոնե հենասյանը: Նա ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Նա հիվանդանոցում էր, սակայն կյանքը փրկել չհաջողվեց։

կիսվել նյութով -