184 դիտում, 2020.03.31 13:14

Իտալիայում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացին արդեն բուժվել է

Իտալիայում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացին արդեն բուժվել է

Իտալիայում գտնվող՝ նոր տիպի կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացին արդեն բուժվել է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։

«Իտալիայում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացին արդեն բուժվել է, նրա թեստի պատասխանները բացասական են եղել, ինչը դրական նորություն է։ Իտալիայում մեր դեսպանությունը մշտապես կապի մեջ է քաղաքացու հետ, այժմ քննարկվում է նրան հայրենիք վերադարձնելու հարցը»,- նշեց Ադոնցը։

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 785 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 37 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 165 հազար 659: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր:

կիսվել նյութով -