248 դիտում, 2020.03.31 12:40

Ոսկեվանի անչափահաս բնակիչը հրազենային վնասվածք է ստացել. հարուցվել է քրեական գործ

Ոսկեվանի անչափահաս բնակիչը հրազենային վնասվածք է ստացել. հարուցվել է քրեական գործ

2020 թվականիմարտի 30-ին` ժամը 19:00-իս ահմաններում, հակառակորդի հենակետերից՝տարբեր տրամաչափերի զենքերից արձակված կրակոցների հետևանքով Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրի տներից մեկի պատշգամբում կրծքավանդակի աջ կեսի շրջանում հրազենային վնասվածք է ստացել նույն բնակավայրի անչափահաս բնակիչ՝  ծնված 2004 թվականին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով (սպանության փորձ՝ ապօրինաբար մի խումբ անձանց կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային ատելության շարժառիթով): Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կատարվում է նախաքննություն:

 

կիսվել նյութով -