կարևոր
3180 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-31 12:16

ՀՕՄ-ը համավարակի դիմագրավման համար բժշկական սարքավորումներ ու ապրանքներ է առաքել Արցախ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայ Օգնության միությունն աջակցում է Արցախում համավարակի դեմ պայքարի աշխատանքներին։

Հայկական խոշորագույն կանանց բարեսիրական կազմակերպությունը, Դաշնակցության աջակցությամբ Արցախի  Առողջապահության Նախարարության օժանդակության կոչին արձագանգելով, առողջապահական պարագաներ, այդ թվում մեծ քանկությամբ էլեկտրոնային ջերմաչափեր է ուղարկել Արցախ։ Բժշկակական ապրանքների խմբաքանակներից մեկը ուղարկվել է Կանադայինց։ Առանձին եւս մեկ բաժին Արցախ է հասնելու արդեն Չինաստանից։

Հայ Օգնության Միությունը Հայաստանի առողջապահության նախարարության հետ դեռ մարտի սկզբին էր պյամնավորվել սարքավորումների հետ կապված: «Մինչ այժմ Արցախում Կորոնավիրուսի  դեպքեր չեն արձանագրվել, սակայն  այս օժանդակությունը,  նախազգուշական քայլ է, Արցախում վարակը կասեցնելու համար։ Հակառակ բոլոր խոչնդոտներին, Սփյուռքի միասնական ուժերով մեր հայրենիքում պետք է պայքարենք համավարակի դեմ»,- ասված է Հայ Օգնության միության հաղորդագրությունում։

Հիշեցնենք,  որ մարտի 21-ին Դաշնակցության Բյուրոն կոչ էր արել կուսակցական կառույցներին եւ ուղեկից միություններին, բոլոր ջանքերը գործադրել համավարակի դեմ պայքարի համար։