240 դիտում, 2020.03.31 10:55

Հայկական ջարդված և կեղծ օգտահաշիվներով ապատեղեկատվություն է տարածվում. Շուշան Ստեփանյան

Հայկական ջարդված և կեղծ օգտահաշիվներով ապատեղեկատվություն է տարածվում. Շուշան Ստեփանյան

Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ երեկ իրականացրած անհաջող դիվերսիոն ներթափանցման փորձից հետո Ադրբեջանի համապատասխան ծառայությունները տեղեկատվական գրոհի են անցել սոցիալական ցանցերի հայկական տիրույթում` այս անգամ թիրախավորելով Նոյեմբերյանի շրջանում տեղակայված զորամասերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շուշան Ստեփանյանը:

«Հայկական ջարդված և կեղծ օգտահաշիվներով ապատեղեկատվություն է տարածվում, թե իբր Նոյեմբերյանի շրջանում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում և ստորաբաժանումներում կորոնավիրուս է տարածվել։

Այս ապատեղեկատվությունը տարածում են տարբեր հայկական խմբերում։

Կոնկրետ սա տեղադրվել է արցախյան խմբերից մեկում, որը շատ արագ հեռացվել է խմբի ադմինի կողմից։

Խնդրում ենք նման բովանդակությամբ նյութերի հանդիպելիս չտարածել և անհապաղ հայտնել խմբերի ադմիններին։
Եղեք զգոն և ուշադիր»,-գրել է խոսնակը:

կիսվել նյութով -