170 դիտում, 2020.03.31 11:05

Ճապոնիայի ԱԳՆ-ն կոչ է արել հրաժարվել 49 երկիր մեկնելուց. ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ

Ճապոնիայի ԱԳՆ-ն կոչ է արել հրաժարվել 49 երկիր մեկնելուց. ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ

Ճապոնիայի ԱԳՆ-ն ներկայացրել է ուղևորությունների համար «երրորդ մակարդակ»-ի վտանագավորության 49 երկրի ցանկը, որի մեջ մտնում են նաև ԱՄՆ-ն, ԵՄ երկրները, Չինաստանը, Հարավային Կորեան: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Ճապոնիայի իշխանությունները կոչ են անում ընդհանրապես հրաժարվել նշված շրջաններ մեկնելուց:

Ճապոնիայի ղեկավարությունը սահմանել է երկրորդ մակարդակի վտանգավորության երկրներ, որտեղ խորհուրդ է տրվում խուափել ուղևորվելուց, եթե չկա խիստ անհրաժեշտություն: Ընդհանուր առմամբ, Ճապոնիան վտանգավորության 4 մակարդակ է առանձնացնում: Վերջին վտանգավորության մակարդակը ենթադրում է քաղաքացիների տարհանում:  

Արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին նշել է, որ վտանգավորության մակարդակի բարձրացման մասին որոշումն ընդունվել է համավարակի պայմաններում քաղաքացիների առողջության պահպանման անհրաժեշտությունից:  

 

կիսվել նյութով -