356 դիտում, 2020.03.31 10:00

Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհին «Nissan Teana»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին. կա զոհ

Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհին «Nissan Teana»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին. կա զոհ

Մարտի 31-ին, ժամը 08:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ «Nissan Teada» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին: Վարորդը մահացել է:

կիսվել նյութով -