254 դիտում, 2020.03.31 09:24

ԱՀ-ում քվեարկության մեկնարկը տրված է

ԱՀ-ում քվեարկության մեկնարկը տրված է

Ժամը 8.00-ին բացվել են  281 ընտրական տեղամասերը, այդ թվում՝ Երևանի 1 տեղամասը՝ ՀՀ-ում: Քվեարկությունը սկսված է: Շուշիի քրեակատարողական հիմնարկում քվեարկությունը կմեկնարկի ժամը 11:00-ին: Այս մասին տեղեկացնում են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Հիշեցնենք, որ այսօր անցկացվում են Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները: Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի 103 663  ընտրող:

Հանրապետության Նախագահի ընտրություններին մասնակցում է 14 թեկնածու: Ազգային ժողովի 33 մանդատի համար պայքարում են 10 կուսակցություն եւ 2 դաշինք, որոնք միասին ունեն պատգամավորի 359 թեկնածու:    

     

 

կիսվել նյութով -