298 դիտում, 2020.03.31 09:17

Աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 780 հազար դեպք կա, բուժվել է 165,606 մարդ, մահացել՝ 37,814-ը. Worldometers

Աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 780 հազար դեպք կա, բուժվել է 165,606 մարդ, մահացել՝ 37,814-ը. Worldometers

Աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 785,712-ի, բուժվել է 165,606 մարդ, մահացել՝ 37,814-ը: Այս մասին տեղեկանում ենք Worldometers կայքից:

Ըստ հրապարակված տվյալների՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման 404 նոր դեպք է հաստատվել այսպիսով՝ ախտահարված անձանց թիվը 164,248 է: Ընդհանուր առմամբ մահացել է 3,164 մարդ, բուժվել՝ 5,506:

ԱՄՆ-ին հաջորդում է Իտալիան՝ վարակման 101,739 հաստատված դեպք, մահվան՝ 11,591: Բուժվել է ընդհանուր առմամբ 14,620 մարդ:

Վարակվածների ամենամեծ թվով երրորդ տեղում է Իսպանիան՝ 87,956 դեպք, մահացել է 7,716 մարդ, բուժվել՝ 16,780-ը:

Չինաստանում, որտեղ սկիզբ էր առել Covid-19-ը, այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակված 81,518 մարդ կա: Մահացել է 3,305 մարդ, բուժվել՝ 76,052-ը:

Ըստ կայքի՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 103-ի: Երեկ հայտնի դարձավ, որ Վրաստանում պարետային ժամ է սահմանվել: Երկրի վարչապետ Գիորգի Գախարիան հայտնել է, որ ողջ երկրով մեկ սահմանված կարանտինային ռեժիմը ենթադրում է հասարակական տրանսպորտով տեղաշարժի և փողոց դուրս գալու արգելք 70 տարեկանից բարձր անձանց համար:

 

կիսվել նյութով -