446 դիտում, 2020.03.31 09:00

Արցախում համապետական ընտրություններ են

Արցախում համապետական ընտրություններ են

Մարտի 31-ին մեկնարկել է Արցախում խորհրդարանական և նախագահական ընտրությունները: Ժամը 08:00-ից բացվել են բոլոր ընտրատեղամասերը:

Համապետական ընտրություններին մասնակցում են Հանրապետության նախագահի 14 թեկնածուներ, իսկ Ազգային ժողովի ընտրություններին` 10 կուսակցություններ և 2 կուսակցությունների դաշինքներ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի 2020թ. մարտի 31-ի ընտրությունների քվեաթերթիկների նմուշները: Հանրապետության նախագահի ընտրությունների քվեաթերթիկը վարդագույն է, իսկ Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկը՝ սպիտակ, երկու գույնի հատուկ ջրաներկի պաշտպանությամբ:

Մարտի 21-ի դրությամբ  դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ-ում հավատարմագրվել էին 14 հասարակական կազմակերպություններ` 807 ներկայացուցիչների ընդգրկմամբ, ինչպես նաև 37 զանգվածային լրատվամիջոցների 197 ներկայացուցիչներ:

Տեղեկացնենք, որ գործում է 282 ընտրատեղամաս, որոնցից մեկը Հայաստանում:

Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնի համար առաջադրվել է 14 թեկնածու, որոնցից Սերգեյ Ամիրյանը, Քրիստին Բալայանը, Էդուարդ Դադայանը, Բելլա Լալայանը, Մասիս Մայիլյանը և Մելսիկ Պողոսյանը ինքնաառաջադրվել են, իսկ կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուներն են՝ Արցախի պահպանողական կուսակցության կողմից ՝ առաջադրված Դավիթ Բաբայանը, առաջադրված «Միացյալ Հայաստան» կուսակցության կողմից Վահան Բադասյանը, «Արդարություն» կուսակցության կողմից առաջադրված Վիտալի Բալասանյանը,  ՀՅԴ կողմից առաջադրված Դավիթ Իշխանյանը, «Անկախության սերունդ» կուսակցության կողմից առաջադրված Ռուսլան Իսրայելյանը, «Ազգային վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված Հայկ Խանումյանը, Ժողովրդավարական կուսակցության կողմիցառաջադրված Աշոտ Ղուլյանը   և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրված Արայիկ Հարությունյանը:

Առաջադրված կուսակցությունները և կուսակցությունների դաշինքներն են.

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք

«ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք

Արցախի պահպանողական կուսակցություն

«Միասնական հայրենիք» կուսակցություն

«Ազգային վերածնունդ» կուսակցություն

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն

Արցախի Ժողովրդավարական կուսակցություն

Արցախի «Արդարություն» կուսակցություն

Արցախի հեղափոխական կուսակցություն

Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն

«Անկախության սերունդ» կուսակցություն

«Միացյալ Հայաստան» կուսակցություն

կիսվել նյութով -