592 դիտում, 2020.03.31 01:07

Ոսկեվանում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան արդեն Երևանում է․ ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում

Ոսկեվանում  հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան արդեն Երևանում է․ ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ` Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«#Թարմացում. Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան արդեն Երևանում է` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում:

Վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր։ Երեխային տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Վերջինս ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնությունը։ Նոյեմբերյանի բուժկենտրոնում կատարվել է վիրահատություն:

Կտրվի հավելյալ տեղեկություն»,- նշել է Գևորգ Դերձյանը։ 

 

կիսվել նյութով -