274 դիտում, 2020.03.30 23:16

Վրաստանում 21:00-ից հետո քաղաքացիներին կթույլատրվի տեղաշարժվել բացառապես հատուկ արտոնագրերի դեպքում. aliq.ge

Վրաստանում 21:00-ից հետո քաղաքացիներին կթույլատրվի տեղաշարժվել բացառապես հատուկ արտոնագրերի դեպքում. aliq.ge

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարության համաձայն, այն անձինք ովքեր աշխատանքի բերումով պետք է աշխատեն սահմանված պարետային ժամից՝ 21:00-ից հետո, միայն հատուկ արտոնագրերով կտեղաշարժվեն: Գախարիայի խոսքով, սա վերաբերում է բոլորին, այդ թվում՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում է aliq.ge կայքը:

«Այս նպատակով ստեղծվել են համակարգող շտաբեր, որոնց միջոցով լրատվամիջոցները, հացի արտադրամասերը, մթերային խանութների և դեղատների առաքման ծառայությունները հնարավորություն կունենան աշխատել պարետային ժամերին:

Իհարկե, մամուլի ազատությունը և մթերային խանութների, դեղատների ու բանկերի աշխատանքը ծայրահեղ կարևոր է մեր քաղաքացիների համար, սակայն պետք է հիշենք նաև, որ առողջությունն առաջնային արժեք է»,-ասել է վարչապետը:

 

կիսվել նյութով -