04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարության համաձայն, այն անձինք ովքեր աշխատանքի բերումով պետք է աշխատեն սահմանված պարետային ժամից՝ 21:00-ից հետո, միայն հատուկ արտոնագրերով կտեղաշարժվեն: Գախարիայի խոսքով, սա վերաբերում է բոլորին, այդ թվում՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում է aliq.ge կայքը:
«Այս նպատակով ստեղծվել են համակարգող շտաբեր, որոնց միջոցով լրատվամիջոցները, հացի արտադրամասերը, մթերային խանութների և դեղատների առաքման ծառայությունները հնարավորություն կունենան աշխատել պարետային ժամերին:
Իհարկե, մամուլի ազատությունը և մթերային խանութների, դեղատների ու բանկերի աշխատանքը ծայրահեղ կարևոր է մեր քաղաքացիների համար, սակայն պետք է հիշենք նաև, որ առողջությունն առաջնային արժեք է»,-ասել է վարչապետը: