266 դիտում, 2020.03.30 22:16

Անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Զորամասերի հրամանատարական կազմի գործնական հմտությունները զարգացնելու նպատակով 1-ին զորամիավորումում մարտի 28-ին անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ստուգվել են անձնակազմի գործողությունները դաշտային պայմաններում, մարտի նախապատրաստման և վարման ընթացքում ստորաբաժանումների փոխգործակցության համակարգման՝ հրամանատարական կազմի կարողությունները:

Զորավարժությանը ներգրավված զինծառայողները խոցել են պայմանական հակառակորդի բոլոր թիրախները, անձնակազմը ցուցադրել է բարձր պատրաստություն:

 

Ֆոտոշարք

կիսվել նյութով -