17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Զորամասերի հրամանատարական կազմի գործնական հմտությունները զարգացնելու նպատակով 1-ին զորամիավորումում մարտի 28-ին անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ստուգվել են անձնակազմի գործողությունները դաշտային պայմաններում, մարտի նախապատրաստման և վարման ընթացքում ստորաբաժանումների փոխգործակցության համակարգման՝ հրամանատարական կազմի կարողությունները:
Զորավարժությանը ներգրավված զինծառայողները խոցել են պայմանական հակառակորդի բոլոր թիրախները, անձնակազմը ցուցադրել է բարձր պատրաստություն: